ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Սառեցված կղանքով պարկուճները՝ բուժման միջոց. news.am
Հակաբիոտիկներով բուժում ստացող հիվանդների շրջանում այս կամ այն ինֆեկցիայով վարակման բարձր ռիսկ է գործում: Դրանցից ամենատարածվածներից մեկը կյանքի համար որոշակի սպառնալիք ներկայացնող՝ Clostridium difficile անվամբ հայտնի մանրէների հրահրմամբ է ի հայտ գալիս:
Վերջերս իրականացված փորձարկումների ընթացքում գիտնականներին հաջողվել է C. difficile-ային ինֆեկցիան սառեցված կղանքով լի պարկուճների օգնությամբ բուժել: Journal of the American Medical Association ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, հետազոտության արդյունքում վկայություններ են ստացվել առ այն, որ բուժման առաջարկվող եղանակը 90 տոկոս դեպքերում փորլուծությունը դադարեցնելու ներուժ է դրսեւորում, հաղորդում է Medical Daily-ն:
Թեեւ խնդրո առարկա մանրէն կարելի է մարդկանց մեծ մասի աղիքներում գտնել, հակաբիոտիկներ ընդունող հիվանդները խիստ խոցելի են դրա հրահրմամբ ի հայտ եկող ինֆեկցիայի նկատմամբ, քանի որ առողջ մարդկանց աղիներում C. difficile-ը վերահսկողության է ենթարկվում այլ մանրէների կողմից: Մինչդեռ, հակաբիոտիկների օգնությամբ վերահսկողությունից ազատվելու պարագայում, այն կարող է պրոլիֆերացիայի հնարավորություն ձեռք բերել: Միայն Միացյալ Նահանգներում ամեն տարի C. difficile-ային ինֆեկցիայի զոհը դարձած չափահասների եւ երեխաների թիվը 14 հազարի է հասնում: Ընդ որում, նրանց մահվան պատճառը մեծավ մասամբ ծանր փորլուծությունն ու աղիքների սուր բորբոքումն է դառնում:
C. difficile-ից արտազատված սպորները վարակված մարդու աղիքները լքելու եւ օդակաթիլային ճանապարհով այլ մարդու անցնելու հատկություն են դրսեւորում: Ինֆեկցիան չափազանց դժվար է բուժվում հատկապես այն պարագայում, երբ հիվանդի մոտ որոշ հակաբիոտիկների, մասնավորապես՝ մետրոնիդազոլի կամ վանկոմիցինի նկատմամբ դիմադրողականություն է գործում:
Ընթացիկ հետազոտության շրջանակում գիտնականները պարզել են, որ կղանքի տրանսպլանտացիան կարող է արդյունավետ միջոց ծառայել՝ C. difficile-ային ինֆեկցիայի բուժման գործում: Այն առողջ մարդու աղիներից հիվանդին կղանքային մանրէների տրամադրում է ենթադրում: Ընդ որում, բուժման մեթոդի կիրառման եղանակների եւ երկարաժամկետ ազդեցությունների շուրջ տարաձայնությունները բավականին երկար ժամանակ թերապիայի փորձարկման փուլի ձգձգման են հանգեցրել:
Որպես խնդրի լուծում, գիտնականները որոշել են նախ՝ սառեցնել կղանքը, այնուհետեւ՝ նազոգաստրալ զոնդի օգնությամբ հիվանդին ներպատվաստել: Փորձագետների պնդմամբ, առաջարկվող տեխնոլոգիան արդյունավետությամբ չի զիջում թարմ կղանքի ներպատվաստման գաղափարին: Ավելի ուշ, սակայն, որոշվել է հրաժարվել նազոգաստրալ զոնդի կիրառումից եւ փոխարենը սառեցված կղանքը հերմետիկ փակված պարկուճի տեսքով տրամադրել հիվանդներին:
Գիտնականները պարկուճի արդյունավետությունը C. difficile-ային ինֆեկցիայով վարակված 20 հիվանդների նկատմամբ են ստուգել՝ երկու օրվա համար 15-ական միավոր նշանակելով: Այնուհետեւ, վեց ամիս շարունակ, հիվանդները գիտահետազոտական խմբի անդամների անխախտ վերահսկողության տակ են գտնվել: 20 հիվանդներից 14-ի պարագայում (70 տոկոս) փորլուծությունը դեռեւս պարկուճներն ընդունելիս է վերացել, իսկ 6-ի մոտ այն կրկնել են 7 օր անց: Հիշյալ խմբից եւս չորս հիվանդների պարագայում միջամտությունը կրկնելու անհրաժեշտություն այլեւս չի առաջացել, ինչը նշանակում է, որ մեթոդը 90 տոկոս արդյունավետություն է ապահովում:
15.10.2014 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
10.01.2020
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
15.11.2019
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
06.09.2019
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
06.11.2018
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
10.10.2018
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
07.04.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ